Իրանի շուրջ հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվել է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հաստատում ենք, որ տարածաշրջանում լարվածությունը մեծանում է և շարունակում է աճել։ Ամբողջ տարածաշրջանը գործնականում կրակի մեջ է։ Սրանք բոլորը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են։ Այս հակամարտության աշխարհագրությունը ընդլայնվել է», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները։




























