Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի նավթարդյունաբերության վրա վերահսկողություն սահմանելու հարցը, մասամբ՝ որպես առևտրային բանակցություններում Չինաստանի վրա ճնշումը մեծացնելու միջոց։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Չինաստանի դիրքերի թուլացումը՝ Վենեսուելայում և Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողությունների հետևանքով։ Պեկինը նավթի խոշոր ներմուծող է և, ըստ Bloomberg-ի, տառապում է Հորմուզի նեղուցում նավարկության խնդիրներից։
Միևնույն ժամանակ, նշում է գործակալությունը, Չինաստանը տարիներ շարունակ պատրաստվել է նման սցենարի՝ կուտակելով իր ռազմավարական պաշարները և զարգացնելով սեփական էներգետիկ ոլորտը։
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նշել էր, որ Պեկինը կոչ է անում հարգել Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունը և ապահովել նավագնացության և էներգետիկ օբյեկտների անվտանգությունը։





























