Armenian text to speach

Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանցի բանակցողների պատվիրակությունը ուրբաթ երեկոյան ժամանել է Իսլամաբադ, որտեղ շաբաթ օրը սպասվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ, հաղորդում է The Guardian-ը։

Թերթի տվյալներով՝ իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Իսլամաբադ է ժամանել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Բացի այդ, բանակցողների թվում են քաղաքական, տնտեսական և ռազմական հարցերի մասնագետներ։

Ավելի վաղ իրանական կողմը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսվեն, եթե կատարվեն մի շարք պայմաններ, մասնավորապես, եթե Իսրայելը համաձայնի դադարեցնել Լիբանանում «Հեզբոլլահ» խմբավորման վրա հարձակումները։




Լրահոս