Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Արմավիրում հնչած կրակոցներով 2-րդ անձն է ձերբակալվել. անուններ․ «տաքսու բիզնեսը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին Արմավիրում հնչած կրակոցների գործով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն ձերբակալվածներն են Յուրա Գալստյանը եւԿարեն Վարդանյանը: ՀՀ քնչական կոմիտեից հայտնեցին, որ Ապրիլի 12-ին Վաղարշապատում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով:

Քրեական վարույթի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ArmLur.am-ի նախնական տեղեկությունների համաձայն Արմավիրի կրակոցների պատճառը այն է, որ միջադեպի մասնակից կողմերը ունեն տաքսու բիզնես ու մեքենան կայանելու տեղի հարց շուրջ միշտ տարաձայնություն են ունեցել ու որոշել են հանդիպել արդյունքում հնչել են կրակոցները։

Արմավիրի մարզի բնակիչների խոսքով վիճաբանած կողմերից մեկը Էջմիածնում Մխիթար Գազազյանն է, որը առավել հայտնի է «Բուսի Մխո» անվանմամբ եւ Էջմիածնում հայտնի Բադալը։ Ըստ Արմավիրցիների՝ այս 2 կլանի միջեւ միշտ ներքին կոնֆլիկտներ են եղել ու ինչ-ինչ հանգամանքներում բանը իրավապահներին չի հասել։ Անգամ կողմերից մեկի թիմակիցներից մեկը վերջին շրջանում միջադեպի արդյունքում կալանավորվել է։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից հայտնել են, որ Վաղարշապատում կրակոցների հետևանքով տուժած անձինք չկան։ Համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։Իսկ ահա ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ապրիլի 12-ին Վաղարշապատում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: Քրեական վարույթի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս