Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորներին դատարան չեն կարողանում մտցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ անց կմեկնարկի Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Կալանավորներ Գևորգ Հարությունյանին և Նարեկ Օհանյանին չեն կարողանում տեղափոխել դատարան։ Դատարանի լույսերը անջատված են, և դարպասի դռները առանց լույսի չեն բացվում։

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանում՝ իր նորակառույց տան մոտ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Նշենք, որ մեղադրյալի աթոռին են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս