Armenian text to speach

Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 23-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը համագումար է անցկացնելու:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ համագումարի ժամանակ կհայտարարեն, որ մասնակցելու են հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կներկայացնի նաև, թե ընտրություններին ովքեր են ընդգրկված լինելու իրենց նախընտրական ցուցակում:

Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը Զարուհի Փոստանջյանն է:

Հավելենք, որ Փոստանջյանը կուսակցությունը հիմնել է 2017 թվականին:

Սոնա Գրիգորյան




Լրահոս