Armenian text to speach

«Ապրելու երկիր» կուսակցությունը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է միանալ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել միասին։

Ինչպես արդեն գրել էինք, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քիչ հետո կսկսի իր համագումարը «Դվին»ում, որից հետո «Ապրելու երկիրը» հանդես կգա հայտարարությամբ։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական մեր տեղեկությունը։ Առաքելյանը մեզ հետ զրույցում չհերքեց «Ուժեղ Հայաստանի» հետ համագործակցության մասին տեղեկությունը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս