Armenian text to speach

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հետ մղել Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից ցանկացած սպառնալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր ագրեսիայից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի սկսել այս պարտադրված պատերազմը, և Իրանի բոլոր գործողությունները նպատակ ունեն իրականացնել իր անքակտելի իրավունքը՝ օրինական պաշտպանություն ունենալու ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) կողմից ռազմական ագրեսիայից։ Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ուշադիր հետևելով մարտադաշտում և քաղաքական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շահերը և ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերը, զգոն մնալով հանդերձ, պատրաստ են համապարփակ և վճռականորեն պաշտպանել Իրանի ամբողջականությունը ցանկացած սպառնալիքից և չարամիտ գործողություններից», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։




Լրահոս