Armenian text to speach

Իրանում հանքավայր է փլուզվել․ կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ածխահանքի փլուզման հետևանքով մեկ հանքափոր զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Ինչպես հայտնել է Tabas Coal Company-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, փլուզումը տեղի է ունեցել Պարվադեհ հանքավայրում, որի հետևանքով երկու աշխատակից մնացել էին փլատակների տակ։

Վիրավոր հանքափորը դուրս է բերվել և տեղափոխվել է Թաբասի հիվանդանոց։ Մյուս աշխատակցի որոնումները շարունակվել են մի քանի ժամ, որից հետո նրա մարմինը հայտնաբերվել է։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում՝ կիսամեխանիկական եղանակով շահագործվող հանքային հատվածի փլուզման հետևանքով։

Պարվադեհի հանքավայրը, որը համարվում է Իրանի ածխարդյունաբերության կարևոր կենտրոններից մեկը, երկար տարիներ է՝ բախվում է անվտանգության խնդիրների ստորգետնյա աշխատանքների ընթացքում։

Անի Վարդանյան




Լրահոս