Armenian text to speach

Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի սադրանքներից։ Այս մասին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ զրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը մատնանշել է Իրանի կառավարության, ժողովրդի և հզոր զինված ուժերի հաստատակամ վճռականությունը՝ պաշտպանելու Իրանի օրինական և անօտարելի իրավունքները, և ընդգծել է պատրաստակամությունը՝ շարունակելու դիվանագիտական գործընթացը արդարացի համաձայնության հասնելու համար, որն ապահովում է Իրանի իրավունքների պահպանումը և տարածաշրջանում խաղաղության ու հանգստության հաստատումը։ Նա նշել է, որ դա հնարավոր է իրականացնել ԱՄՆ-ի կողմից չափազանցված հավակնությունների և սադրիչ գործողությունների դադարեցման պայմանով»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փեզեշքիանը զրույցի ընթացքում նաև ընդգծել է բոլոր երկրների կողմից վճռական և միանշանակ դիրքորոշման անհրաժեշտությունը՝ դատապարտելով ԱՄՆ-ի ծովահենությունը և միջազգային նավագնացությանն ուղղված սպառնալիքները։




Լրահոս