Մինչ այսօր Instagram-ի նամակագրությունները համարվում էին ամբողջությամբ փակ ու գաղտնի,և դա ապահովում էր end-to-end encryption կոչվող անվտանգության համակարգը, որը թույլ էր տալիս, որ ձեր նամակները կարդան միայն դուք ու այն մարդը, ում գրում եք։
Սակայն Meta-ն հայտարարել է, որ Instagram-ում այդ ֆունկցիան այլևս չի գործի։
Սա նշանակում է, որ հարթակը տեխնիկապես հնարավորություն կունենա հասանելիություն ունենալ հաղորդագրություններին, ձայնայիններին, լուսանկարներին ու տեսանյութերին։
Որոշ կազմակերպություններ սա դրական քայլ են համարում՝ ասելով, որ այդպես ավելի հեշտ կլինի պայքարել վտանգավոր բովանդակության ու երեխաների դեմ հանցագործությունների դեմ։ Բայց գաղտնիության պաշտպանները վստահ են՝ սա մեծ հարված է մարդկանց անձնական կյանքի գաղտնիությանը։
Իսկ դուք կշարունակե՞ք նույն ազատությամբ օգտվել Instagram-ի նամակագրություններից, եթե իմանաք, որ դրանք այլևս ամբողջությամբ գաղտնի չեն։
Իրինա Ատանյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























