Armenian text to speach

Համայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 13-ին ստացած օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Նոր Խարբերդ գյուղի 49-ամյա բնակիչը, վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում լինելով լիազոր անդամ, ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար 68-ամյա համագյուղացուն 50 հազար դրամ է տվել։

Ձերբակալման ժամանակ 49-ամյա տղամարդն իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։

Ոստիկանությունից հիշեցնում են, որ ընտրակաշառք տալը, ստանալը, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարք են, և կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից։




Լրահոս