Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պաստառը պոկած և ինքնասպան եղած Արմենի դեմ հաղորդում է ներկայացրել ՔՊ շտաբի պետ` գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած Արմեն Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաստառներն է պատռել։

ArmLur.am-ը այս պահին գտնվում է Նշավան գյուղում՝ պարզելու, թե ինչ է կատարվել իրականում և ինչ են ասում նշավանցիները։ ArmLur.am-ը զրուցել է նաև Նշավանի գյուղապետ Գարուշ Հովհաննիսյանի հետ։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մայիսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել պաստառ պոկաշՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Ժամը 18:10-ի սահմաններում նշված կենտրոնի 1-ին հարկի 7-րդ բաժանմունքի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին։

Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածը Արմեն Հովհաննիսյանն էր, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել։ Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ-ից հայտնել են, որ․ «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»։ Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է որպես նախընտրական քարոզչությանը խոչընդոտում, որի համար քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե։

Ավելի ուշ նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ նա 5-րդ բաժանմունքի առաստաղի խողովակից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանը 2020 թվականից հաշվառված էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապրում էր մոր հետ, 51 տարեկան էր։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Մամուլի Տեսություն

Լրահոս