Armenian text to speach

Այսօր Հանրապետութունում նշվում է վերջին զանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները իրականացվում է այսօր։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2025-2026 ուսումնական տարում  կավարտի  39119՝ 9-րդ դասարանցի, 22205՝ 12-րդ դասարանցի։

2024-2025 ուստարում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38836՝ 9-րդ դասարանցի, 20650՝ 12-րդ դասարանց։

Մայիսի 22-ից 23-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։

ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։

ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։

Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։

ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։




Լրահոս