Armenian text to speach

Կառավարությունը 170,3 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել Համաշխարհային բանկից 170,3 միլիոն եվրոյի վարկ ներգրավելու նախագծին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ համապատասխան համաձայնագիրը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում և առաջիկայում կուղարկվի հետագա ընթացակարգերի։ Ներգրավվող միջոցները նախատեսվում է ուղղել պետական բյուջեի համալրմանը, իսկ վարկային ծրագրին զուգահեռ կիրականացվի նաև բարեփոխումների լայն փաթեթ՝ տնտեսության կայունացման և զարգացման նպատակով։ Կառավարության ներկայացմամբ՝ նախատեսվում են փոփոխություններ «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունում, ինչպես նաև «Ներդրումների մասին» նոր կարգավորումների ընդունում, որոնք միտված են ներդրողների համար լրացուցիչ իրավական երաշխիքների ապահովմանը։

Միաժամանակ նախատեսվում է ընդլայնել Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ գնային չարաշահումների և հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով։ Ծրագրի առանձին ուղղություն է լինելու նաև կանաչ տնտեսության զարգացումը։

Այդ շրջանակում նախատեսվում է կատարելագործել ոլորտի իրավական դաշտը և ներդնել ջերմոցային գազերի արտանետումների վերահսկման ու նվազեցման նոր մեխանիզմներ բիզնեսի համար։ Վարկը կտրամադրվի շուրջ 3,7 տոկոս տարեկան տոկոսադրույքով՝ 28 տարի մարման ժամկետով և 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։




Լրահոս