Այսօր՝ հունիսի 6-ին Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտաբերել է գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում համայնքի ղեկավարի տեղակալի ու Ծաղկունքի վարչական շրջանի ղեկավար Ս. Մինասյանի կողմից արդեն ձեռնամուխ են եղել վնասի չափը պարզելու, և հիմա արդեն գյուղացիների հետ պատրաստվում են սատկած ոչխարները առանձնացնել՝ պարզելու հստակ թիվը։




























