Armenian text to speach

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե արդեն հասցրել ես խաղալ Junius-ը Idram Junior հավելվածում, ապա գիտես՝ այստեղ կարող ես խաղալ, գիտելիք կուտակել ու մրցել:

Եվ այսպես, կարճ դադարից հետո Junius-ը վերադառնում է նոր մրցաշարով, իսկ լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին սպասվում են Իդրամ ընկերության կողմից սահմանված արժեքավոր մրցանակներ:

Junius ֆինանսական առցանց մրցաշարին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները։

Մրցաշարի հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կհաղթահարի 1-ից 50 բոլոր փուլերը և կհավաքի առավելագույն թվով բյուրեղներ։ Եթե մի քանի մասնակից ունենան հավասար քանակի բյուրեղներ, հաղթող կհամարվի այն մասնակիցը, ով բոլոր փուլերը կանցնի ամենակարճ ժամանակում։

Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին սպասում են ֆինանսական գրագիտության և մաթեմատիկայի վերաբերյալ 7 հետաքրքիր հարցեր՝ համապատասխան ընտրված տարիքային խմբին։

Կարևոր է՝  մրցանակները տրամադրվում են միայն ծնողի կողմից նույնականացված Idram Junior օգտատեր հանդիսացող հաղթող մասնակիցներին։

Եթե հաղթող մասնակցի Idram Junior հաշիվը նույնականացված չէ, հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ հավաքած հաջորդ մասնակիցը, որի հաշիվը նույնականացված է։

Իսկ կարգավորումներում պարտադիր է ընտրել մասնակցի դասարանին համապատասխան հարցաշարը, հակառակ դեպքում մասնակցության արդյունքները կհամարվեն անվավեր։

Խաղա Junius, սովորիր խաղալով և շահիր հիանալի մրցանակներ։

Մրցանակներ՝ 

3-4-րդ դասարաններ
1-ին տեղ – Samsung Galaxy Tab S10 պլանշետ
2-րդ տեղ – Fitbit Charge 6 Coral սմարթ ժամացույց
3-րդ տեղ – Yerevan Park նվեր-փաթեթ 2 հոգու համար
5-6-րդ դասարաններ
1-ին տեղ – Nintendo Switch OLED
2-րդ տեղ – ֆոտոխցիկ Instax Mini SE
3-րդ տեղ – Adidas նվեր քարտ

7-8-րդ դասարաններ
1-ին տեղ – Apple iPad 11 (2025)
2-րդ տեղ – iSpace նվեր քարտ
3-րդ տեղ – AirPods 4 ականջակալներ

Մրցանակները կհանձնվեն հաղթող մասնակիցների ծնողներին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․

  • Անցնել հղումով և ներբեռնել հավելվածը
  • Նույնականացնել Idram Junior օգտատեր երեխային
  • Հավելվածի նեբեռնումից հետո ընտրել խաղը և մասնակցել մրցույթին։

Մրցույթը կավարտվի 2026թ հունիսի 22-ին։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։ (Գ)




Լրահոս