Armenian text to speach

Բլոգեր Արսեն Մարկարյանը կշարունակի մնալ անազատության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որով նա ավելի վաղ դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման՝ նացիզմի ռեաբիլիտացիայի մեղադրանքով։

Նշենք, որ Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ բլոգեր Արսեն Մարգարյանի մասնակցությամբ տեսազրույց է գտել, որի ընթացքում վերջինս, «ահաբեկչության գաղափարախոսության և պրակտիկայի ճշգրտության վերաբերյալ ամուր դիրքորոշում ձևավորելով՝ հրապարակային կոչեր է արել Ռուսաստանի տարածքում և նրա քաղաքացիների դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական գործունեության իրականացման համար»։




Լրահոս