Armenian text to speach

Սկզբունքորեն ես այլ կարծիք ունեի․ այսուհետ կսպասենք համաձայնագրով նշված պայմանների կատարմանը․ Մոջթաբա Խամենեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկզբունքորեն ես այլ կարծիք ունեի։ Այս մասին ասված է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հայտարարության մեջ՝ Իսլամաբադի համաձայնագրի մասին, գրում է IRNA-ն։

«Սակայն, հաշվի առնելով այն պարտավորությունը, որը հարգարժան նախագահը, որպես Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նախագահ, իր և Խորհրդի մյուս անդամների անունից, ինձ տվեց Իրանի ժողովրդի և Դիմադրության ճակատի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև այս որոշման համար պատասխանատվության մասին իր հայտարարությունը, ես տվել եմ իմ թույլտվությունը։

Այսուհետ մենք՝ այսինքն դուք, քաջարի ժողովուրդ և ձեր այս աննշան ծառան, կսպասենք նշված պայմանների կատարմանը։

Ակնհայտ է, որ ապագայում կայանալիք դեմ առ դեմ բանակցությունները չեն նշանակի թշնամու դիրքորոշման ընդունում»,-նշել է նա։




Լրահոս