Նախարարից մարզպետ, մարզպետից էլ` նախարար (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Բնապահպանության նախարար է նշանակվել Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Ուսումնասիրելով նորանշանակ նախարարի կենսագրական տվյալները, պարզ է դառնում, որ Գրիգորյանը Արարատի մարզպետ նշանակվելուց առաջ մի քանի տարի եղել է Ազգային Ժողովի պատգամավոր, ապա Գյուղատնտեսության նախարար:

Նորանշանակ նախարարն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1987թ-ին` աշխատելով Արարատի «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես որակի գծով ինժեներ, ապրանքագետ, բրիգադիր, ինժեներ: 1997թ.-ից հանդիսանում է «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ի գործադիր և գլխավոր տնօրեն:

Պատգամավորական գործունեությունը սկսել է 2003թ-ից և շարունակել այն մինչ 2008-ը, ապա նշանակվել է Գյուղատնտեսության նախարար: 2013-ից զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը:

Նշենք, որ նախարարի եղբայրը Ազգային Ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է: Նրան է պատկանում «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն: Գործարանի տարածքն ու հողերը ևս նրա անունով են գրանցված:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով նախարարի ներկայացրած ունեցվածքի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի երկու բնակարան, մեկ բազմաբնակարան բնակելի շենք, մեկ անհատական բնակելի տուն, հողամաս, բազմամյա տնկի և հասարակական նշանակության շինություն: Որպես շարժական գույք նախարարը նշել է Lexus LS 600 HL, VAZ 2121, Mitsubishi Pajero, ZIL MMZ-45021 մակնիշների մեքենաները:

գրիգորյան
Այս պահին նրա դրամական միջոցները կազմում են 810 միլիոն դրամ, 300 հազար ռուբլի և 776 հազար դոլար: 2013 թ-ին նախարարի եկամուտները գոյացել են շահաբաժիններից և աշխատավարձից: Ընդհանուր եկամտի թիվը կազմել է 93 միլիոն դրամից ավել:

արամայիս

 




Լրահոս