Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը և Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության օրակարգը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունն ու համակարգումը։




























