«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտնաբերվածը Վահե Թավաքալյանն է։
Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննության ընթացքում նշված անձանցից 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի նկատմամբ կայացվել էր կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում։




























