Armenian text to speach

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Փարիզ․ ինչո՞ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am կառավարության կայքից տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը 2026 թվականի հուլիսի 8-11-ը կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում։ Համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի որոշման համաձայն՝ Ժաննա Անդրեասյանը Փարիզ է գործուղվում՝ մասնակցելու «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» խորագրով բարձրաստիճան երկխոսությանը։

Որոշմամբ սահմանվել է, որ նախարարի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Միաժամանակ, որոշմամբ նախարարին հանձնարարվել է գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն կատարած գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն՝ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N1230-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Սոնա Գրիգորյան




Լրահոս