Չինաստանի Ուրումչի քաղաքի հարավային կայարանում պայթյունից զոհված երեք անձանցից երկուսն ահաբեկիչներ են: Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, երրորդ մարդը պատահական անցորդ է եղել:
Երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի արդյունքում երեք մարդ զոհվել են, ևս 79-ը՝ վիրավորվել, ընդ որում, 4-ը` ծանր:
Նախնական տվյալների համաձայն՝ կայարանի ելքի մոտ նկատվել են անձինք, որոնք դանակներով հարձակվել են մարդկանց վրա և թողել պայթուցիկ սարքեր: Ոստիկանները շարունակում են ողբերգության հետաքննությունը: