«Օպերայի» տնօրենը` բացահայտված չարաշահումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանից armlur.am-ը հետաքրքրվեց` ինչպես են արձագանքում ֆինանսների նախարարության կողմից բացահայտված չարաշահումներին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պարզեցինք նաև՝ արդյոք նրա համար անսպասելի չէր չարաշահումների մասին հայտարարությունը, որն առնչվում է նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի անվան հետ:

Անդրանիկ Արզումանյանն ասաց, որ իր համար անսպասելի էր այդ հայտարարությունը, բայց  քանի որ ինքը մինչև վերջ չի ուսումնասիրել խնդիրը, հետևաբար, առայժմ ոչինչ չի կարող ասել:

Փորձեցիք կապ հաստատել նաև  նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:




Լրահոս