Armenian text to speach

Անգլիայի եկեղեցին աջակցում է Իսրայելը «ռասիստական ​​գաղութային պետություն» անվանող փաստաթղթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի եկեղեցու Գլխավոր սինոդը մեծամասնությամբ աջակցել է պաղեստինցի քրիստոնյաների «Կայրոս II» փաստաթղթի քննարկմանը։ Փաստաթուղթը քննադատում է Իսրայելի գործողությունները Գազայում և Իսրայելին ներկայացնում որպես գաղութային ու ռասիզմի վրա հիմնված պետություն։

Քվեարկությունից առաջ Մեծ Բրիտանիայի գլխավոր ռաբբի Էփրեմ Միրվիսը կոչ էր արել մերժել նախաձեռնությունը՝ պնդելով, որ փաստաթուղթը խեղաթյուրում է հակամարտությունը և կարող է վնասել հրեա-քրիստոնեական հարաբերություններին։

Եկեղեցու ղեկավարությունը նշել է, որ փաստաթղթի ուսումնասիրությունը չի նշանակում դրա բոլոր պնդումների ընդունում, այլ նպատակ ունի լսել պաղեստինցի քրիստոնյաների փորձը։ Pաշտոնական որոշումը քննադատության է արժանացել հրեական կազմակերպությունների կողմից։




Լրահոս