Armenian text to speach

Ի՞նչ է սպասվում իշխանական բլոգերի հետ վիճած ձմերուկ վաճառող քաղաքացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո բերման ենթարկված ձմերուկ վաճառող երիտասարդն ազատ է արձակվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին նրա նկատմամբ որևէ մեղադրանք առաջադրված չէ։

«Կա խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ, ձերբակալված անձ չկա»,- հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ բերման ենթարկված երիտասարդը որևէ դատավարական կարգավիճակ չունի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում լայն տարածում էր ստացել տեսանյութ, որտեղ իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանը վիճաբանության ընթացքում սպառնում էր «պրոբլեմ ստեղծել» Արցախի հանձնման վերաբերյալ քննադատական արտահայտություններ հնչեցրած ձմերուկ վաճառող երիտասարդին։

 




Լրահոս