Օդեսսայում Արհմիությունների տանը 8 զոհվածները օդեսսացի են եղել. РИА Новости-ին է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Օդեսսայի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Շաբլիյենկոյի խոսքով՝ արհմիությունների տանն աշխատող օպերատիվ- հետաքննչական խումբը փորձում է պարզել մյուս զոհերի ինքնությունը:
Ուրբաթ օրը Օդեսսայում բախումների և Արհմիությունների տանը բռնկված հրդեհից, ուր «Հակամայդանի» ակտիվիստները պատսպարվել էին «Աջ սեկտորի» ծայրահեղականներից, զոհվել է 37 մարդ, մոտ 200-ը՝ վիրավորվել:
Արհմիությունների տանը շրջափակվածներից ոմանք հրդեհի ժամանակ դուրս էին թռչել պատուհաններից: Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ զոհվածների շարքում կա 15 ռուսաստանցի և Մերձդնեստրի 5 քաղաքացի:
ՌԴ արտգործնախարարությունը կոչ է արել Կիևին հրապարակել՝ կան արդյոք ռուսաստանցիներ զոհվածների թվում, հակառակ դեպքում՝ Մոսկվան դա Ռուսաստանին կատարվածի համար մեղադրելու նոր փորձ կհամարի:
Ուկրաինական իշխանությունները որևէ տեղեկություն այդ կապակցությամբ չեն տրամադրել: