Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 57-ամյա Անդրել Բ․-ն է, ով մի քանի ժամ հետո, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։




























