Բ. Սահակյանն ընդունել է Եվրոպայի և Իսպանիայի խորհրդարանների պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է Եվրոպայի եւ Իսպանիայի Թագավորության խորհրդարանների մի խումբ պատգամավորների եւ նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին եւ երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է եվրոպական տարբեր կառույցների եւ պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե աշխարհաքաղաքական, թե հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս