ArmLur.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Հովակիմյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչ Ազգային ժողովում։

Համաձայն որոշման՝ Հովակիմյանը կառավարության ներկայացուցիչ կլինի այն ժամանակ, երբ Ազգային ժողովում կքննարկվի «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Սոնա Գրիգորյան




























