Armenian text to speach

Աճուրդի է հանվում Հրազդսն համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժբ գույքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աճուրդի է հանվում Հրազդան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը։

Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)։

Աճուրդի մասնակցության համար էլեկտրոնային համակարգում (https://www.e-auctions.am/) գրանցվելուց և մուտք գործելուց հետո անհրաժեշտ է e-payments համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 20-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից առնվազն 5 րոպե առաջ վճարել նախավճար։

Էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 20-րդ և 21-րդ կետերով։

Աճուրդի վերաբերյալ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն ու տեխնիկական աջակցություն ստանալու համար մասնակիցները կարող են զանգահարել 060-70-40-14 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարան՝ ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ 1։

Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները՝

  • Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք։
  • Էլեկտրոնային համակարգում մասնակիցների գրանցումն իրականացվում է առցանց եղանակով։ Գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով։

Աճուրդի անցկացման և աճուրդում հաղթողին որոշելու կարգը՝

  • Էլեկտրոնային աճուրդի ավարտին նախորդող վերջին րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 1 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից։
  • Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով։
  • Ընդ որում, մեկից ավելի լոտերը կարող են սկսվել միաժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ լոտ կարող է ավարտվել նախորդ լոտի ավարտից առնվազն 1 րոպե հետո։
  • Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով։
  • Կազմակերպիչն էլեկտրոնային աճուրդի կայացման օրը հաղթող մասնակցի վերաբերյալ կազմում է սույն կարգով սահմանված ձևին համապատասխան արձանագրություն և առցանց եղանակով ուղարկում է հաղթող մասնակցին՝ այն ստորագրելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։

Ուշադրություն․ աճուրդի ընթացքը կարող եք հետևել առցանց եղանակով՝ https://www.e-auctions.am կայքում։




Լրահոս