Armenian text to speach

Վարչապետը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում ՀՀ դեսպանների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ղեկավար անձնակազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում: Հայաստանի երկրորդ քաղաքում է նաև իշխանական վերնախավի զգալի մասը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրի են մեկնել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների ամբողջ կազմը, ինչպես նաև կառավարության այլ ներկայացուցիչներ։




Լրահոս