Armenian text to speach

ԱՄԷ-ն ավելի քան 900 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Գազայի հատված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ WAM ԱՄԷ լրատվական գործակալության՝ այս շաբաթ ԱՄԷ-ն Գազայի հատված է ուղարկել 903 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող հինգ ավտոշարասյուն։

«Այս շաբաթ «Noble Knight 3» գործողության շրջանակներում ԱՄԷ-ից Գազայի հատված են մտել 903 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող 74 բեռնատարներից բաղկացած հինգ ավտոշարասյուն», – ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ մարդասիրական օգնության բեռը ներառում էր սնունդ, դպրոցական պարագաներ և ժամանակավոր կացարաններ կառուցելու համար անհրաժեշտ նյութեր: Օգնությունը Գազայի հատված է ուղարկվել Եգիպտոսի Էլ Արիշ նավահանգստում գտնվող Էմիրաթների լոգիստիկ կենտրոնից:




Լրահոս