Հայկական ժամանակ. Չեմ ուզում ուղղակի դեպուտատ դառնամ, ուզում եմ ֆրակցիա լինի». Տիգրան Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններին մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու չի առաջադրվի, բայց կուսակցությունը համամասնական ընտրակարգով կմասնակցի ընտրություններին։ “”Այս մասին  մեր թղթակցի հետ զրույցում ասել է ինքը՝ Կարապետյանը։ Հարցին, թե ինչու չի ցանկանում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, նա ասել է. “”Որովհետեւ չեմ ուզում ուղղակի դեպուտատ դառնամ։ Ես ուզում եմ, որ ֆրակցիա լինի””։ Կարապետյանը նշել է նաեւ, որ կցանկանար ապագա ԱԺ-ում իր կուսակցությունը ունենար այնքան տեղ, “”ինչքան որ ժողովուրդը ձայն տա կամ ինչքան որ հաջողվի””։ Այն հարցին, թե իր կարծիքով ինչքան ձայն կտան, Կարապետյանը պատասխանել է. “”Ես գուշակությամբ չեմ զբաղվում։ Կարեւորը՝ ժողովուրդն այլընտրանք ունենա””,- գրում է “”Հայկական ժամանակ””-ը։  




Լրահոս