Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական «աշխատանքային» ռիլն է հրապարակել՝ այս անգամ անձամբ փորձարկելով մայրաքաղաքի համար ձեռք բերված 20 նոր շարժական փոշեկուլներից մեկը, որի արժեքը 10.9 միլիոն դրամ է։
Տեսանյութում, սակայն, ավելի շատ ուշադրություն է գրավում ոչ թե տեխնիկայի հնարավորությունը, այլ հենց քաղաքապետի փորձարկումը․ կոստյումով, կրծքին ամրացված բարձրախոսով՝ Ավինյանը մի քանի փորձից հետո միայն կարողանում է սարքով հավաքել գետնին թողնված համեմատաբար խոշոր թղթերը։ Նա ընկել է աղբի հետևից, որ հավաքի։
Այսինքն՝ Երևանի մաքրության խնդրի լուծումը վերածվել է մի փոքրիկ բեմադրության, որտեղ քաղաքապետն անձամբ փորձում է ապացուցել նոր տեխնիկայի արդյունավետությունը։
Բայց այստեղ ամենակարևոր հարցը մնում է կադրից դուրս՝ արդյո՞ք 20 հատ 10.9 միլիոնանոց փոշեկուլն իսկապես այն լուծումն է, որն անհրաժեշտ է Երևանին։
Ի վերջո, քաղաքային կառավարումը TikTok-ի կամ Instagram-ի տեսանյութ չէ։ 10.9 միլիոն դրամանոց յուրաքանչյուր սարք պետք է արդարացնի իր գինը ոչ թե տեսախցիկի առաջ, այլ Երևանի փողոցներում։
Մանրամասները՝ տեսանյութում․




























