Armenian text to speach

ԹՐԻՓՓ-ին՝ «կանաչ լույս», ՍԴ դատավորներին՝ 39 մլն դրամ. ուշագրավ հաջորդականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սահմանադրական դատարանը մի քանի ժամում որոշեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Փաստաթուղթն այժմ կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

Իսկ արդեն այսօր Կառավարությունը որոշեց 38 մլն 930 հազար 500 դրամ հատկացնել ՍԴ նախագահին, փոխնախագահին և մյուս դատավորներին հավելավճարներ վճարելու համար։

Ստացվում է ուշագրավ ժամանակագրություն․ երեկ ՍԴ-ն իշխանության համար կարևոր միջազգային համաձայնագրին սահմանադրական «կանաչ լույս» է տալիս, այսօր գործադիրը շուրջ 39 մլն դրամ է հատկացնում նույն դատարանի դատավորների հավելավճարներին։

Իհարկե, հավելավճարների իրավական հիմքը ստեղծվել է ավելի վաղ, և այս երկու որոշումների միջև որևէ ուղղակի կապի մասին փաստ չկա։ Բայց դրանց գրեթե զուգահեռ ընդունումը չէր կարող քաղաքական հարցադրումների տեղիք չտալ։

Ինչո՞ւ հենց հիմա, և արդյո՞ք Կառավարությունում չեն հաշվարկել, թե ինչ տպավորություն կարող է ստեղծել այս հերթականությունը՝ հատկապես ՍԴ անկախության վերաբերյալ մշտական քննարկումների ֆոնին։




Լրահոս