ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ռուսական գազը Եվրոպա վերադարձնելու և «Nord Stream» գազատարներում ամերիկացի ներդրողի ներգրավման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Քննարկումներին, ըստ աղբյուրների, մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր խորհրդական Կիրիլ Դմիտրիևը։
Քննարկվող տարբերակներից մեկը «Nord Stream»-ի հետ կապված ընկերությունում ամերիկացի ներդրողի ներգրավումն է, ինչը կարող է հնարավորություն տալ ԱՄՆ ներդրողներին շահույթ ստանալ Եվրոպա էներգակիրների մատակարարումից՝ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո։ Սակայն գազատարների վերագործարկմանը խոչընդոտում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները։ Գերմանիայի իշխանությունները ևս դեմ են «Nord Stream»-ի վերաբացմանը՝ նշելով, որ երկիրը գտել է ռուսական գազի այլընտրանքային աղբյուրներ։
Մինչև 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը՝ Գերմանիան իր գազի կեսից ավելին ստանում էր Ռուսաստանից «Nord Stream»-ի երկու գազատարներով։ Reuters-ը հայտնում է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի քննարկումների շրջանակում քննարկվում է ռուսական «Լուկօյլ» ընկերությանը պատկանող մի շարք ակտիվների վաճառքը ամերիկյան, կատարական և էմիրաթական ներդրողների մասնակցությամբ։
Անի Վարդանյան




























