Ֆրանսիայի իշխանությունները 123 մարդու են բանտարկել բողոքի ցույցերից հետո, որոնք վերածվել են զանգվածային անկարգությունների ամբողջ երկրում, հայտարարել է արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը։
«123 մարդ բանտարկվել է՝ կամ ժամանակավոր կալանքի շրջանակներում, կամ ձերբակալման օրդերի հիման վրա», – ասել է նախարարը Europe1 ռադիոյին և CNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվեցին սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցի աշակերտները դուրս եկան Փարիզի արվարձանների փողոցներ՝ պահանջելով ավելի լավ դպրոցներ: Ավելի ուշ նրանց միացան նաև երկրի ողջ տարածքում գների աճից դժգոհները, և բողոքի ցույցերը տարածվեցին այլ շրջաններում:




























