Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են ստանում․ պարետային ժամ է հայտարարված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում սոցիալական դժգոհությունը վերածվել է լուրջ հասարակական և քաղաքական ճգնաժամի։
Հոկտեմբերի 17-ի ցույցերին, ըստ կազմակերպիչների, մասնակցել է շուրջ 800 հազար մարդ, մինչդեռ պաշտոնական հրապարակումներով՝ մասնակիցների թիվը կազմել է մոտ 550 հազար։

Սկզբնական շրջանում սոցիալական և ուսանողական պահանջներով սկսված բողոքի ակցիաները մի շարք քաղաքներում վերածվել են բռնությունների։ Փարիզում, Լիոնում, Մարսելում և Բորդոյում արձանագրվել են ոստիկանության հետ բախումներ, խանութների թալան և հանրային ու մասնավոր գույքի վնասման դեպքեր։

Իրավիճակն ավելի է բարդացել անվտանգության ուժերի պատրաստվածության և արձագանքի վերաբերյալ քննադատության ֆոնին։ Որոշ քաղաքներում իշխանությունները սահմանել են գիշերային սահմանափակումներ՝ հասարակական կարգը վերականգնելու նպատակով։

Բողոքի ակցիաների շարունակումը կարող է հանգեցնել քաղաքական և տնտեսական լարվածության խորացման։
Իրավիճակն առանձնահատուկ նշանակություն ունի նաև 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում։

Սոցիալական դժգոհությունն ու անվտանգության խնդիրները կարող են դառնալ նախընտրական պայքարի առանցքային թեմաներ՝ ազդելով ընտրողների նախապատվությունների և քաղաքական ուժերի դիրքերի վրա։ Միևնույն ժամանակ, եթե բողոքի շարժումը վերածվի երկարատև անկայունության, այն կարող է ավելի բևեռացնել ֆրանսիական հասարակությունը և բարդացնել երկրի ներքաղաքական իրավիճակը՝ ընտրություններից առաջ։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս