![](https://armlur.am/wp-content/uploads/2011/12/23//16002.jpg)
armlur.am -ին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Պրահայում մասնակցել է Չեխիայի Հանրապետության նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը: Նշենք, որ հուղարկավորության արարողությանը չեն մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: