Ընձառյուծը հարձակվել է կրկեսի հանդիսատեսի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոդոլսկում կրկեսի ներկայացման ժամանակ հանդիսատեսի վրա ընձառյուծի հարձակման փաստի հետ կապված հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, գործը հարուցվել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածի նշաններով:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 3-ին մոսկովյան «Կասկադյոր» կրկեսային թատրոնի ներկայացման ժամանակ: Ներկայացման մասնակիցների թվում էր վարժեցնող Վիկտոր Յարոսլավցևը՝ իր ընձառյուծի հետ:

«Ելույթի ժամանակ վարժեցնողի կողմից պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով պոկվել է գիշատչի վզնոցը, և հեպարդը թռիչք է կատարել հանիսատեսի ուղղությամբ: Պատահածի հետևանքով առաջին կարգում նստած փոքրիկ տղան և նրա մայրը թեթև նասվածքներ են ստացել», – հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:




Լրահոս