Սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի անդամներից Անդրանիկ Հակոբյանի հարազատներին իրավապահները խոստացել են ազատ արձակել զենք հանձնելու դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գառնու «Սուրիկի Լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, ով Անդրանիկ Հակոբյանի հայրն է:
«Թեեւ որդիս անմեղ է, բայց ասացին, որ կա՛մ պետք է զենք տանք, որ ազատ արձակվի, կա՛մ կալանքը կերկարաձգեն ու կպահեն անազատության մեջ: Բայց որ զենք չունենք, որտեղի՞ց տանք: Չտվեցինք, ոչ էլ բաց թողեցին: Ողջ տունը տակնուվրա արեցին, բայց նույնիսկ փամփուշտ չգտան: Արդյունքում` 2.8 գրամ նարկոտիկ գրեցին վրան, որի համար տուգանք է հասնում, այնինչ կալանքը շարունակաբար երկարաձգում են»,-դժգոհել է Սուրեն Հակոբյանը:
ԳՈՐԾԱ՞ՐՔ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ