Ուկրաինայի Դոնեցկի մարզի ամենախոշոր քաղաքներից մեկի` Մարիոպոլի կենտրոնն այս գիշեր ազատագրվել է ռուսամետ անջատողականներից, BBC-ին ասել է ուկրաինական ԱԳՆ-ի ղեկավար Արսեն Ավակովը:
«Այժմ իրադրությունն այսպիսին է` զինուժի մասնակցությամբ քաղաքի շուրջ տեղակայվել են պահակակետեր, քաղաքում պարեկություն է անում ոստիկանությունը: Քաղաքային գործկոմն ազատագրվել է ահաբեկիչներից:
Ձերբակալված են մի քանի մարդ, այդ թվում` Դոնեցկի Հանրապետության պաշտպանության ինքնակոչ նախարարը», – հայտարարել է Ավակովը:
Որոշ տվյալների համաձայն՝ հարձակման ընթացքում մի քանի մարդ է զոհվել: Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մարիոպուլի քաղաքային խորհրդի շենքի առջև սկսել են քանդել բարիկադները, իսկ շենքի տանիքին կրկին ծածանվում է Ուկրաինայի դրոշը: Մարիոպուլի քաղաքային խորհուրդը ռուսամետ ակտիվիստների կողմից գրավվել էր դեռևս ապրիլի կեսերին: Երկու շաբաթ առաջ ՆԳՆ-ը արդեն հայտնել էր քաղաքի ազատագրման մասին, սակայն այն ժամանակ տեղեկատվությունը չհաստատվեց: