Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տաղավարը ներկայացնում է Հայաստանի մշակույթն ու Երևանի քաղաքային միջավայրը:
Նշվել է, որ ՖՄԿ գագաթնաժողովի շրջանակում տաղավարն ունի բազմաթիվ այցելուներ տարբեր երկրներից, որոնք ծանոթանում են Հայաստանի մշակույթին ու պատմությանը:




























