Armenian text to speach

ԱԺ նիստերի դահլիճում մեծ լսումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում այսօր լսումներ կանցկացվեն ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հալածանքների թեմայով։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։

Լսումները հրավիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ։

Նոյեմբերի 12-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նույն թեմայով «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին։ Հենց այդ նիստում էլ Գալստյանը հայտնել էր խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին։




Մամուլի Տեսություն

Լրահոս