Armenian text to speach

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է ներկայացրել․ ինչո՞վ են պայմանավորված մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հրաժարական է ներկայացրել պետական երկաթուղային նախագծից ֆինանսական օգուտ ստանալու մեղադրանքների ֆոնին։ Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։

Մեղադրանքները վերաբերում են Թավան-Թոլգոյ–Գաշուունսուհայթ երկաթուղու կառուցման գաղտնի մրցույթին, որի հաղթող է ճանաչվել Bodi Group ընկերությունը։ Ըստ Mongolia Daily-ի՝ ենթադրություններ կան, որ նախագծի շրջանակում քաղաքական գործիչները կարող էին 110 միլիոն դոլարի կաշառք ստանալ։

Նոյեմբերի 16-ին Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը պահանջել է նախագահի և մեղադրանքների մեջ հայտնված մյուս պաշտոնյաների հրաժարականը՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։ Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել են ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով։ Նախաձեռնությանն աջակցել է 42 պատգամավոր։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս