Դերասան Ռոբերտ Պատինսոնը պաշտոնապես հաստատվել է որպես Ջեյմս Բոնդի նոր դերակատար։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Amazon MGM Studios-ը։
Պատինսոնը կփոխարինի Դենիել Քրեյգին և կդառնա հայտնի բրիտանացի գործակալի դերը մարմնավորող յոթերորդ դերասանը։ Նախկինում այդ կերպարը մարմնավորել են Շոն Քոներին, Ջորջ Լազենբին, Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը և Դենիել Քրեյգը։
Նոր՝ դեռևս անվանում չունեցող «Ջեյմս Բոնդ» ֆիլմի ռեժիսորը կլինի Դենիս Վիլնյովը, իսկ սցենարի հեղինակը՝ Սթիվեն Նայթը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Էմի Պասկալը և Դեյվիդ Հեյմանը, գործադիր պրոդյուսերը՝ Տանյա Լապուանտը։
Պատինսոնը հայտարարել է, որ Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորելու հնարավորությունն իր համար մեծ պատիվ է՝ հավելելով, որ այս դերը երազանքի իրականացում է։
Ֆիլմի թողարկման հստակ ժամկետը դեռևս չի հայտարարվել։
Անի Վարդանյան


























