Armenian text to speach

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունը օպերատիվորեն իրացվեց Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ համատեղ։

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 25-ամյա բնակիչը նոյեմբերի 9-ին հայտնաբերվեց մայրաքաղաքում, ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։

Խափանման միջոցը՝ կալանք։




Մամուլի Տեսություն

Լրահոս