ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նոյեմբերի 23-25-ը գործուղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Մյունխեն։
Ըստ վարչապետի որոշման՝ Վարդանյանը Գերմանիա է մեկնելու «Շենքերի տեղեկատվական մոդելավորման համաշխարհային ցուցահանդես. Մյունխեն 2026» միջոցառմանը մասնակցելու նպատակով։
Ուշագրավ է, որ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Քաղաքաշինության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։
Գործուղումից վերադառնալուց հետո Եղիազար Վարդանյանը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
Անի Վարդանյան

























